Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ABBA-ն վերամիավորվել է՝ կարճատև ելույթի համար

ABBA-ն վերամիավորվել է՝ կարճատև ելույթի համար
07.06.2016 | 16:15

Շվեդական ABBA խումբն անցած հանգստյան օրերին վերամիավորվել է ու կարճ ելույթով հանդես եկել Ստոկհոլմում՝ 30 տարվա մեջ առաջին անգամ: The Guardian-ը գրում է, որ Բյորն ՈՒլվեուսը, Ագնետա Ֆելտսկոգը, Անիֆրիդ Լինգստադը և Բենի Անդերսոնը վերամիավորվել են՝ նշելու խմբի ստեղծման համար հիմք դարձած հանդիպման 50-ամյակը:

50 տարի առաջ առաջին անգամ հանդիպել են ՈՒլվեուսն ու Անդերսոնը, հետագայում նրանց միացել են նաև Ֆելտսկոգն ու Լինգստադը: «Սա ուղղակի ապշեցուցիչ զգացողություն էր: Զգացմունքներս խեղդում են ինձ: Դա մի ամբողջ կյանքի պատմության մասին էր, որը մենք կարոտով ենք հիշում»,- Expressen-ի հետ զրույցում ասել է Լինգստադը: Խումբը ցրվել էր 1982-ին:

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ